Ընկերությունը լայն իրավաբանական ծառայություններ է տրամադրում ֆինանսական և բանկային իրավունքի ոլորտներում:
Ընկերությունն իրականացնում է բանկերի ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև հայկական և արտասահմանյան բանկերի ներկայացուցչությունների և մասնաճյուղերի հիմնման գործընթացների իրավաբանական ուղեկցում, նախապատրաստում է բանկային սպասարկման պայմանագրերի նախագծեր, ներկայացնում է հաճախորդների շահերը բանկային և ֆինանսական հաստատությունների հետ նրանց տնտեսական գործունեության ֆինանսավորման նախագծերի համաձայնեցման գործընթացներում, տրամադրում է խորհրդատվություն Հայաստանում և Հայաստանից դուրս բանկային հաշիվների բացման վերաբերյալ:
Ընկերությունը առաջարկում է հաճախորդների արժութային, հաշվարկային և տարբեր ֆինանսական գործարքների հետ կապված ամբողջական ծառայություններ: Ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին հաշվարկների տարբեր ձևերի (ինկանսո, ակրեդիտիվով և այլ) օգտագործմամբ գործարքների իրականացման ժամանակ:
Ընկերությունը իրականացնում է նաև ֆինանսական հաստատությունների (կրեդիտային, լիզինգային և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ներդրումային, շինարարության ֆինանսավորման հիմնադրամների և այլն) ստեղծման և վերակազմակերպման գործընթացների իրավական ուղեկցում:
Թողեք Ձեր հաղորդագրությունը և Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:
Կամ կարող եք նաև զանգահարել 0322 2-11-50, 060 73 40 55, +374 93 34 29 00 հեռախոսահամարներով: