Ընթացիկ գործեր

 

ՀՀ սահմանադրական դատարանը՝  փաստաբան Կարեն Թումանյանի դիմումի հիման վրա ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «(…) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» ձևակերպումը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը հակասող:

Հիշեցնենք, որ դիմումով վիճարկվել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն դրույթը՝ որով  ամրագրված էր, որ դատական ծանուցագիրը պետք է հանձնվի (…) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին:

Այժմ ծանուցման այս կարգը ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ուժով այլևս գոյություն չունի:


Ծանր հանցագործության (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հովածի 1-ին մաս՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) համար նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի

 

Փաստաբան՝ Աշոտ Ղազարյան

 


✅Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով սեփականազրկված անձանց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքներ՝ նոր երևան եկած հանգամանքի( ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի մարտի 16-ի թիվ ԼԴ/0593/02/09 որոշում, http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438183101) հիմքով:
 

Արդարացում՝ փաստաբան Կարեն Թումանյանի մասնակցությամբ

Հերթական հաղթանակը մեր գրասենյակի փաստաբան՝ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ մասնակցությամբ
 
⚖️ՀՔԾ-ում որոշում է կայացվել պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

 

 


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄ

Մեր գրասենյակի փաստաբան՝ Աշոտ Ղազարյանի մասնակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու և պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացվեց:


Մեր գրասենյակի կողմից հերթական հաղթանակը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված միջանկյալ դատական ակտի դեմ


ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԵԿ-Ի ԴԵՄ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՊԵԿ-ի կողմից կազմված ակտով լրացուցիչ վճարման էր առաջադրվել 2.100.000 ՀՀ դրամ, իսկ որոշմամբ նշանակվել էր տուգանք 350.000 ՀՀ դրամի չափով: Փաստաբանի կողմից վիճարկման հայցեր ներկայացվեցին ՀՀ վարչական դատարան: Գործի արդյունքում անվավեր ճանաչվեցին և́ ակտը, և́ որոշումը:


Հերթական հաղթանակը մեր գրասենյակի մասնակցությամբ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` մասնակցությամբ մեր գրասենյակի փաստաբան Անժելա Նազարյանի` 27.06.2019թ. բավարարել է թիվ ԼԴ/1228/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վերաքննիչ բողոքը:


 Դատական հաղթանակ մեր գրասենյակի փաստաբան՝ Աշոտ   Ղազարյանի մասնակցությամբ 

Թվով 5 ամբաստանյալների մեղադրանք էր առաջադրվել 365-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերաքննիչ քրեական դատարանի 12.07.2019 թվականի որոշմամբ ԱՐԴԱՐԱՑՎԵՑԻՆ: