Ընտանեկան իրավունքի ոլորտում գրասենյակը գործընկեր փաստաբանների հետ համատեղ մատուցում է հետևյալ ծառայությունները`
•Ամուսնալուծության ընթացքում վստահորդների շահերի ներկայացում, ամուսնական պայմանագրերի կազմում, ամուսնալուծության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում,
•Ամուսնությունն անվավեր ճանաչելու հայցադիմումների նախապատրաստում, ամուսինների համատեղ սեփականության բաժանման հարաբերությունների իրավական կարգավորում,
•Ամուսնալուծության, երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման, ամուսինների գույքի առանձնացման, ալիմենտի բռնագանձման հարցերով ներկայացուցչություն դատարաններում,
•Ծնողական իրավունքներից զրկելու հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորում, որդեգրման գործընթացի իրավական կարգավորում,
•Խնամակալության և հոգաբարձության սահմանման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորում, երեխայի դաստիարակությանը մասնակցելուև ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև համաձայնության նախագծի մշակում, հաշտության համաձայնության նախագծի նախախպատրաստում և դատարանի հաստատմանը ներկայացում: