Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունքի ոլորտում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս վեճերի սուբյեկտներ են հանդիսանում իրավաբանական անձիք, վերջինիս կառավարման մարմինները (տնօրեն, գլխավոր տնօրեն, տնօրենների խորհուրդ), բաժնետերերը (մասնակիցը, հիմնադիրը) գրասենյակը ծառայությունների առանձնահատուկ մատուցման գործիքներ է նախատեսել և գործընկեր փաստաբանների հետ համատեղ մատուցում է հետևյալ ծառայությունները`

  • իրավաբանական անձանց միաձուլում և միացում, իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում,
  • ընկերությունների բաժնետերերի և մասնակիցների փոխհարաբերություններից ծագած հարցերով, այդ թվում` բաժնետոմսերի և բաժնեմասերի բաշխման, կառավարման մարմինների ձևավորման և նրանց լիազորությունների վերաբերյալ, իրավական օգնության տրամադրում, ընկերության բաժնեմասերի (բաժնետոմսերի) ձեռքբերման և վաճառքի կամ այլ կերպ օտարման գործարքների իրավական կարգավորում,
  • բաժնետերերի մասնակիցների ընդհանուր ժողովի կազմակերպման հարցերով իրավական խորհրդատվության տրամադրում,
  • իրավաբանական անձանց սնանկության և լուծարման հարցերով իրավաբանական խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն,
  • իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումների բողոքարկում,
  • Կորպորատիվ գրանցում, որն իրենից ներկայացնում է իրավաբանական ծառայությունների փունջ, որոնք ուղղված են իրավաբանական անձանց ստեղծման փուլով, իրավաբանական անձանց գործունեության ընթացքում կորպորատիվ փոփոխությունների իրականացմամբ, այդ թվում` կանոնադրական կապիտալի նվազեցում և ավելացում,
  • Գրասենյակն իրականացնում է իրավաբանական անձանց, նրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, ինչպես նաև արտասահմանյան իրավաբանական անձանց մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների հիմնում, իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի նախագծերի մշակում և իրավասու մարմին գրանցման ներկայացում, ՀՀ-ում իրավաբանական անձանց վերակազմակերպման ու լուծարման գործընթացների իրավաբանական կարգավորում: