Ընկերությունը ծառայություններ է տրամադրում հարկային հարաբերությունների ոլորտում, իրականացնում է ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ներմուծման և արտահանման դեպքում սահմանված վճարների գանձման գործընթացների իրավաբանական ուղեկցում:
Ընկերությունն իրականացնում է նաև՝
- հաճախորդների իրավունքների պաշտպանություն հարկային վեճերի առաջացման դեպքում
- խորհրդատվություն է տրամադրում հարկային մարմինների հետ հարաբերություններում ծագած հարցերում
- պաշտպանում է հաճախորդների իրավունքները պետական հարկային մարմինների կողմից ընկերության ֆինանսական գործունեության ստուգման ժամանակ, ներկայացնում է հաճախորդների շահերը դատարաններում
- Ընկերությունը ծառայություններ է մատուցում Հայաստանում մաքսային կարգավորման ոլորտում, այդ թվում`
- ՀՀ մաքսային օրենսդրության կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, Հայաստանի մաքսային մարմինների բոլոր մակարդակներում հաճախորդների շահերի ներկայացում,
- հաճախորդի շահերի ներկայացում և պաշտպանություն դատարանում այնպիսի վեճերով, որոնք կապված են մաքսային վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնին չտրամադրելու, ապրանքները, տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու, մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի տարածքով ապրանքների տեղափոխման հետ և այլն: