Թեղուտի հանքի շահագործման հետևանքով հանրային գերակա շահի հիմքով սեփակազրկման գործընթացի ոչ իրավաչափ լինելու մասին.
Եվրոպական դատարանի կողմից հանրային գերակա շահի հիմքով սեփականության իրավունքը դադարեցնելու վերաբերյալ գործերով սահմանած նախապայմանները՝
— հարկադիր կարգով օտարվող գույքը հանդիսանում է արդյոք սեփականազրկված անձի միակ եկամտի աղբյուրը, թե ոչ
— փոխհատուցված գումարի չափը բավարար է արդյոք այլ, համարժեք գույք ձեռք ձեռք բերելու համար:
Հղում՝ https://www.youtube.com/watch?v=2b-7Uai_uqM&t=635s&ab_channel=MCArmenia
«Թումանյան» փաստաբանական գրասենյակի իրավաբան Մերի Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում խոսել է Թեղուտի պղինձմոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով սեփականազրկված անձանց իրավունքների պաշտպանության, Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռների և անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://hetq.am/hy/article/128345?fbclid=IwAR3g3a0WzySP4fuo2HrnTafFEn_INYG8dnGvlYJC3yaGdW2fwHzPaFgORA0
«Թումանյան» փաստաբանական գրասենյակի վերլուծությունը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարությունը 2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է էականորեն բարձրացնել դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:
Նախագծով ի թիվս այլնի առաջարկվել է՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձել հետեւյալ դրույքաչափերով.
✅ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների ոչ գումարային պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը սահմանել 20 000 դրամ` ներկայիս 4 000 դրամի փոխարեն,
✅Վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար սահմանել 10 000 դրամ (որոշ բացառություններով)` ներկայիս 4 000 դրամի փոխարեն,
✅Սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար` իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար` դիմումի պետական տուրքը սահմանել 1 000 000 դրամ` ներկայիս 500 000 դրամի փոխարեն,
✅Սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար` ֆիզիկական անձանց (ներառյալ` անհատ ձեռնարկատերերին) սնանկ ճանաչելու դիմումների համար` պետական տուրքը սահմանել 250 000 դրամ` ներկայիս 100 000 դրամի փոխարեն:
Նախագծի վերաբերյալ մեր վերլուծությանը և առաջարկներին ծանոթացեք հղումով՝ Պետական տուրքի մասին
Հայաստանի քաղաքացիական հասարակության համատեղ հայտարարությունը
Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:
Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։
Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կան, այդ թվում առնվազն մեկ երեխա։
Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։
Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով:
Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան
«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ
«Սինեմարթ» ԵՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ» բարեգործական հիմնադրամ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Կանանց իրավունքների տուն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Նոր Սերունդ Մարդասիրական» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն»
«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
«Հայկական երիտասարդական լիգա» ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Երիտասարդ Տավուշ» ՀԿ
«Երեխայի և ընտանիքի զարգացման Կենտրոն» բարեգործական ՀԿ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
«Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն» ՀԿ
«ՕքսԵՋեն» հիմնադրամ
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
«Շամս» մարդասիրական ՀԿ
«Մարտունու համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ
«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Ռեստարտ»
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
«Դալմա-Սոնա» Հիմնադրամ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Առաքելություն Օգնության և Զարգացման» ՀԿ
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն»
«Անվտանգ երթևեկություն» ՀԿ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
«Քայլ առաջ» ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Սորս» հիմնադրամ
«Ուղի դեպի» մշակութային բարեգործական ՀԿ
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
«Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
«Վարորդի ընկեր»
«ԼԱՄՊ» հիմնադրամ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
Իրավունքի Եվրոպա միավորում
«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանության ՀԿ
«Աստղացոլք» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Լռության ձայն»
«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
«Յանուս» իրավական հկ
ՏԺԳ հիմնադրամ
«Լիարժեք կյանք» ՀԿ
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«ՍԿԱՐՊ» ներառական առողջական կենտրոն ՀԿ
«Ընտանիք և համայնք»
«Հասարակություն առանց բռնության»
«Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Հույսի Մեծամոր» ՀԿ
«ՏԱՆԻՔ» ՀԿ
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
«Կանանց Ֆորում» ՀԿ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
«Սատար» Հաշմանդամների ՀԿ
«ԱՍՏՂԻԿ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա ՀԿ
«ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ
«Վորլդ Վիժն Հայաստան»
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Ազգային ջրային համագործակցություն
Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
«Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ
«Շիրակի ուսուցիչների միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Երիտասարդները հանուն Արարատի» քաղաքացիական֊կրթական ՀԿ











Հարգելի՛ ընկերներ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Գալիք 2020 թվականը թո´ղ մեզ համար դառնա գործնական հաջողությունների, նորանոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:
Մեր համագործակցության արդյունքում թո´ղ մեր երկրում ամրապնդվի ժողովրդավարությունը և մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը:
Հարգանքով՝ «Թումանյան» փաստաբանական գրասենյակի աշխատակազմ
Ուշադրություն
Ս.թ. նոյեմբերի 2-ին, ժ. 12:00-ին Վանաձորի պետական համալսարանի վարչական մասնաշենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) կկայանա հանրային քննարկում, որի շրջանակներում կներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
Ձեր մասնակցությունը հաստատելու նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը` ժամը 15:00-ը կապ հաստատել Կարինե Ղազարյան հետ՝ գրելով karine@osi.am էլ. փոստի հասցեին կամ զանգելով 010 533862 հեռախոսահամարով:
ՀՀ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի» 42.2 կետի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարական փաստաթղթեր)՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Արդարադատության նախարարությունը Ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավելագույնս մասնակցային և թափանցիկ դարձնելու նպատակով Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության հետ համատեղ մեկնարկում Է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ ոլորտային քննարկումները:
«Թումանյան» փաստաբանական գրասենյակը այսօր տոնում է իր 12-ամյակը
- Գրասենյակը հիմնադրվել է 2007 թվականին Վանաձոր քաղաքում: Գրասենյակի փաստաբաններն իրենց մասնագիտական հմտությունները ձեռք են բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում:
- Գրասենյակը ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով:
- Գրասենյակը իր գործունեության 12 տարիների ընթացքում դատարաններում և այլ պետական մարմիններում ներկայացրել է բազմաթիվ անձանց շահեր:
- Գրասենյակը ունեցել է բազում հաղթանակներ ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
- ՄԻԵԴ ներկայացված գանգատներից բավարարվել և իրավունքի խախտում է ճանաչվել ավելի քան 15 գործերով, որոնցից հատկանշական են <<ՉԱՊ>> ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, Այվազյանն ընդդեմ Հայաստանի, Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով անձանց սեփականազրկելու վերաբերյալ վճիռները և այլն:
- Գրասենյակը մեծ հաջողություններ է ձեռք բերել էկոլոգիական, կյանքի, սեփականության իրավունքի, խոսքի պաշտպանության և այլ ոլորտներում:
- Գրասենյակի ծառայությունները բաց են եղել բոլոր անձանց համար՝ անկախ սոցիալական դիրքից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, կամ բնույթի այլ հանգամանքներից:
- Գրասենյակը իր գործունեության 12 տարիների ընթացքում ձեռք է բերել անձանց, կազմակերպությունների և այլոց ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ:
- Գրասենյակը համագործակցել և շարունակում է համագործակցել տարբեր հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի, լրատվամիջոցների և այլոց հետ:
- Գրասենյակը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, իրավունքին վերաբերող հարցերի շուրջ իրավական կարծիքներով և եզրակացություններով:
Շնորհավորում ենք բոլոր վանաձորցիներին՝ Վանաձորի օրվա կապակցությամբ:
⚖️<<Թումանյան>> փաստաբանական գրասենյակը իր գործունեությունը սկսել է և շարունակում է ծավալել հենց Վանաձոր քաղաքում արդեն 12 տարի:
📍Գրասենյակը իր գործունեության ընթացքում բազմաթիվ ծառայություններ է մատուցել և մատուցում Վանաձորին:
🎈Շնորհավո ՜ ր տոնդ Վանաձոր
🎈Շնորհավո ՜ ր տոնդ Վանաձորցի
ԱԺ-ի կողմից ընդունվեց նախագիծը.
Քաղաքացիները կարող են հեռախոսով նկարել ՃԵԿ խախտումները և ուղարկել ոստիկանությանը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։
Վերապատրաստման դասընթաց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ
«Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան» և «Միջազգային պաշտպանության համագործակցության կենտրոն» կազմակերպությունները հոկտեմբերի 9-12-ը կազմակերպել էին վերապատրաստման դասընթաց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ:
Դասընթացը վարեցին Ստրասբուրգից հրավիրված փորձառու իրավաբաններ՝ այդ թվում նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր Գաննա Յուդկիվսկան և «Միջազգային պաշտպանության համագործակցության կենտրոնի» տնօրեն Կարիննա Մոսկալենկոն։
Նոր վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
«Թումանյան» փաստաբանական գրասենյակի թիմը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կանաչ արդարություն» խորագրով քննարկմանը: Քննարկման ընթավքում բարձրացվեց Դալմայի այգիների հողօգտագործողների՝ դեռևս 1991թ-ից սկսված իրավունքների շարունակական խախտումների հարցը: Մեր թիմը կիսվեց իր հաջողված փորձով:
Անկախությունը մեր զենքն է, պատասխանատվությունն ու իրավունքը.
<<Թումանյան>> փաստաբանական գրասենյակի թիմը շնորհավորում է բոլորին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
1991թ. սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Սա առաջին իրավական փաստաթուղթն էր, որով մենք, որպես քաղաքական միավոր, վերադարձանք ազգերի միջազգային ընտանիք։
Սա այն օրն է, որին մենք հասել ենք մի քանի սերունդների համառ պայքարի, քաջության շնորհիվ:
Անկախության, ազգային ինքնության պահպանման համար մինչ այսօր հայ ազգը շարունակում է ձեռք ձեռքի տված անցանել մեծ ու փոքր փորձությունների, մարտահրավերների միջով:
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի քննարկում
Սեպտեմբերի 14-ին Գյումրի աղաքում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի շուրջ, որին մասնակցեցին նաև մեր թիմի անդամները:
⚖️Տեղի ունեցավ կառուցողական երկխոսություն, որի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր առաջարկությունները:
Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակում՝ (Ծրագիր) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
Միջոցառման նպատակն էր քննարկել ռազմավարության նախագիծը, ինչպես նաև խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողների միջև երկխոսությունը:
Արդարադատության նախարարությունը բարեփոխում է պարզեցված վարույթի ինստիտուտը.
Առաջարկվող կարգավորումներն են.
• բռնագանձման պահանջի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելիս հիմք է ընդունվում հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջի չափը.
• կարգավորվել է արտարժույթով բռնագանձման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքությունը որոշելու հարցը.
• նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը, որպես կանոն, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն.
• ընդլայնվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ, չի ներկայացրել հակընդդեմ հայց կամ հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.
• սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
• նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն.
• մանրամասնվել են պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռին ներկայացվող պահանջները:
https://www.youtube.com/watch?v=Yhb1ExY8m2s
Դատարանների ստեղծումը. պատմական ակնարկ
1918 թ. առաջին կեսին դատական համակարգը Հայաստանի տարածքում մատնված էր անգործության` պատերազմի և քաոսային իրավիճակի պատճառով:
1918 թ. գարնանը ամբողջ Անդրկովկասում իշխում էր անարխիան, թալանը, անկարգությունները, աճում էր հանցավորությունը:
Այդ ժամանակ, ստեղծվեցին հեղափոխական տրիբունալներ, որոնց հիմնական խնդիրն էր արագությամբ իրականացնել արդարադատություն երկրամասում, հաստատել կարգուկանոն և վերացնել անիշխանությունը: Դրանցից առաջինը Թիֆլիսի հեղափոխական տրիբունալն էր, որը հիմնադրվել էր Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից 1918 թ. փետրվարի 3-ին:
Հայաստանի տարածքում ստեղծվել էին երեք այդպիսի ռազմահեղափոխական դատարաններ կամ տրիբունալներ:
Երևանում և Էջմիածնում արդեն 1918 թ. մարտին գործում էին այդպիսի տրիբունալներ: Երևանի տրիբունալը ստեղծվել էր 1918 թ. փետրվարի 21-ին:
Դատարանի հիմնադրման համար առիթ ծառայեց նախօրյակին տեղի ունեցած ազգամիջյան բախումը և փոխհրաձգությունը Երևանում:
Էջմիածնի տրիբունալը ստեղծվել էր Երևանի նահանգային կոմիսա րիատի առաջարկությամբ, Էջմիածնի հայկական ազգային խորհրդի որոշման հիման վրա:
Երրորդը՝ Դիլիջանի 1918 թ. հունիսի 4-ի հրամանով ստեղծված ռազմաշրջանային տրիբունալն էր:
Առաջին հանրապետության օրոք, երբ 1918 թ. վերջերին արդարադատության նախարարությունը զբաղվում էր այդ տրիբունալների քննած գործերի վերանայման հարցերով:
Դիլիջան-Քարվանսարայի ռազմաշրջանային տրիբունալն իր գործունեությունը սկսել է 1918 թ. հունիսի 16-ին: Դատելով ժամանակի մամուլի հրապարակումներից այս ռազմաշրջանային տրիբունալը տարածաշրջանում անիշխանությունը ՙճնշելու համար մեծ գործոն՚ է դարձել:
Տրիբունալի գործունեությունը համարվեց լուծարված 1918 թ. սեպտեմբերի 1-ից:
Գնդապետ Բաղդասարովը Կովկասյան ջոկատի շտաբի պետի 1918 թ. մարտի 12-ի հեռագրի հիման վրա իրավունք ուներ հիմնելու հատուկ ռազմահեղափոխական տրիμունալ Թիֆլիսի հեղափոխական տրիբունալի օրինակով:
Տրիբունալի կանոնադրությունը հայտարարագրում էր, որ մինչև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կձևավորվեին պետական իշխանության և կառավարման մարմինները, Քարվանսարայի և Դիլիջանի ռազմական շրջանին ենթակա տարածքում ժամանակավորապես ստեղծվում է ռազմական տրիբունալ կարգուկանոնի հաստատման և հնարավոր հանցագործությունների կանխման համար: Տրիբունալի կազմը համալրվում էր ռազմական շրջանի հրամանատարի և ինքնավարության վարչության նախագահի ներկայացված ցուցակներով, տրիբունալի նախագահի կողմից: Վերջինիս նշանակում էր հրամանատարը, պայմանով, որ նա լիներ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձ: Վերը նշված ցուցակների հիման վրա նախագահը կազմում էր տրիբունալի դատական կազմը՝ բաղկացած երեք վճռական ձայն ունեցող անդամից (մեկն ինքնավարության վարչությունից, մեկը ռազմական իշխանության ներկայացուցիչն էր, երրորդը այնպիսի անձ, որն անպայման ուներ μարձրագույն իրավաμանական կրթություն) և խորհրդակցական ձայն ունեցող տեղական բնակչության երկու ներկայացուցիչներից:
Տրիբունալի նախագահը կարող էր կազմել նաև եռանդամ դատական կազմ և ուղարկել նրան ռազմական շրջանի տարբեր վայրերում գործելու: Այս դեպքում անդամներից մեկը համարվում էր նախագահող:
Նշված ցուցակներից տրիբունալի նախագահը նշանակում էր մեղադրյալին մե- ղադրող և պաշտպան հանդիսացող անձանց: Տրիբունալին ընդդատյա գործերով հետաքննությունը և նախաքննությունը կատարում էին տեղա- մասային հատուկ նշանակված քննիչները, իսկ այն վայրերում, որտեղ դրանք չկային, տեղամասային կոմիսարները: Տրիբունալի նախագահը կարող էր նախաքննության կատարումը հանձնարարել տրիբունալի անդամներից մեկին, որը հետագայում չէր կարող մասնակցել գործի դատական քննությանը, որպես տրիբունալի անդամ: Տրիբունալի քննությանն ընդդատյա էին բոլոր հանցագործություններն անկախ նրանց կատարման ժամանակից, սուբյեկտային կազմից: Թիֆլիսի հեղափոխական տրիբունալի կանոնադրությունը միայն օրենքով ամրագրված որոշ հանցագործություններ էր հանձնում տրիբունալի ենթակայությանը և ընդդատությանը: Տրիբունալն իր գործունեության ընթացքում պետք է ղեկավարվեր գործող ընդհանուր քրեադատավարական և ռազմադատավարական կանոններով, ինչպես նաև՝ քաղաքացիական և ռազմաքրեական նյութական օրենսդրությամբ: Հետաքրքիր է տրիբունալի կանոնադրության 4-րդ հոդվածը, համաձայն որի այն դեպքերում, երբ նշված օրենսդրական իրավական աղբյուրներում չէին նախատեսված հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքի հանցակազմի հատկանիշները, և որոնք կրում էին տեղական կամ ժամանակավոր բնույթ (մանրադրամ թաքցնելը, Անդրկովկասյան Հանրապետության տոները ընդունելուց հրաժարվելը, առևտրի մեջ խոշոր թղթադրամներով առևտուր անելուց հրաժարվելը, եթե պարզվի, որ մանրադրամ կար, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքների գները արհեստականորեն բարձրացնելը), ապա տրիբունալը ինքն իր խղճով և հայեցողությամբ որոշում էր դրանց պատժելիությունը: Դիլիջան-Քարվանսարայի ռազմաշրջանային տրիբունալի կանոնադրությունը ի տարբերություն Թիֆլիսի ռազմահեղափոխական տրիբունալի օրինակելի կանոնադրության՝ շեղվելով օրենքից, փոխում էր նաև պատժատեսակների համակարգը, խստացնում դրանք:
Հուլիսի 5 ՀՀ Սահմանադրության օր
Շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին, Սահմանադրության օրվա առթիվ
24 տարի առաջ ընդունված մեր երկրի մայր օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատություններն անվերապահորեն ամրագրող, քաղաքացիական համերաշխությունը, սոցիալական արդարությունը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ և առաջընթացի կայուն հիմք:
Սահմանադրությունը երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկն է:
Յուրաքանչյուրիս ցանկությունն է ունենալ ժողովրդավար, հզոր, բարեկեցիկ երկիր: Ուստի թե՛ իշխանության, թե՛ անհատների յուրաքանչյուր քայլ պետք է ուղղված լինի ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետության կառուցմանը, զարգացմանը և առաջընթացին:
Կրկին շնորհավորելով, մեր երկրին մաղթում ենք ներքին համերաշխութուն, խաղաղություն և առաջընթաց:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ը սահմանվել է դատախազության աշխատողի օր
Դատախազության հարգելի˜ աշխատակիցներ, <<Թումանյան>> փաստաբանական գրասենյակը շնորհավորում է ձեզ՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Ձեզ է վերապահված կարևոր առաքելություն՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդման գործում, որ պահանջում է սկզբունքայնություն և մասնագիտական պատվախնդրություն:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մեր թիմը Ձեզ մաղթում է բեղումնավոր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում:
Անցումային արդարադատությանն ընդառաջ
⚖️ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Թեղուտի գործերով սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ ուղարկված շուրջ 60 վերաքննիչ բողոքները ընդունել է վարույթ, նշանակվել է դատական նիստեր:
Հիշեցնենք, որ Թեղուտի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունեցել ենք թվով 8 գործեր (որոնք հանգեցնում են անցումային արդարադատությանը), որոնցով ճանաչվել է երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
ԻՐԱԶԵԿՈՒՄ
Յուրաքանչյուր շաբաթ օր ժամը՝ 10:00-16:00 «Թումանյան» փաստաբանական գրասենյակը իրականացնում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ անկախ սոցիալական դիրքից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, կամ բնույթի այլ հանգամանքներից:
Քրեական գործ է հարուցվել
Փաստաբան Կարեն Թումանյանի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, գործը հանձնվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզայի քննչական վարչություն:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 3-ին, ժամը՝ 17:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի շրջանակներում հրավիրված նիստի ընթացքում, տուժող կողմի իրավահաջորդի հետ եկած անձինք փորձել են բռնություն կիրառել փաստաբան Կարեն Թումանյանի նկատմամբ :
Օրենսգրքում լրացում է կատարվել
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում է կատարվել:
Մասնավորապես, 47․9 հոդվածը սահմանում է, որ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 300 հազար դրամի չափով:
Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կառաջացնի տուգանքի նշանակում՝ 600 հազար դրամի չափով:
47.9-րդ հոդվածը 06.10.15 ՀՕ-115-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին:
Հունիսի 1 երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր
✔️ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների իրավունքների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: ✔️ Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ: ✔️ 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
✔️ Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:🖇🎈
Սրտանց շնորհավորում ենք ձեզ, սիրելի՜ փոքրիկներ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:🎉Մաղթում անհոգ,երջանիկ, լուսավոր,խաղաղ մանկություն։🎈
Երեխաների իրավունքների պաշտպանությունը ենթադրում է նաև իրավական գործառույթ և պատասխանատվություն: Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը պետության առջև դրված խնդիրներից մեկն է, քանի որ ընտանիքում ապրելը և պատշաճ դաստիարակություն ստանալը կարևոր երաշխիք է երեխայի մյուս իրավունքների իրացման և երեխայի զարգացման համար։⚖️
Մեր թիմը իր պատրաստակամությունն ու աջակցությունն է հայտնում յուրաքանյուր քայլի, որն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը և երեխաների լավագույն շահերի ապահովմանը:
ՄԻԵԴ-ի 8 վճիռներ Հայաստանի Հանրապետության դեմ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակել է թվով 8 վճիռներ (մասնակցությամբ փաստաբան Կարեն Թումանյանի)՝ <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> ՀՀ կառավարության 01.11.2007 թ. N 1279-Ն որոշման վերաբերյալ: Սույն գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է Կոնվենցիայի 1 արձանագրության 1 հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում: