Քաղաքացիական իրավունքի ոլորտում գրասենյակը գործընկեր փաստաբանների հետ համատեղ մատուցում է մի շարք ծառայություններ:
Ըստ ոլորտների, այդ ծառայություններն իրենց մեջ պարունակում են պարտավորություններից ծագող, գույքային, ապահովագրական ոլորտի վեճեր, ընտանեկան հարաբերություններից ծագող, աշխատանքային իրավունքի հարցեր, հեղինակային իրավունքի, պատվի, արժանապատվության հարցեր և այլն…
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.
- Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալման, անհատույց օգտագործման հարցերով իրավաբանական օգնություն
- Սեփականության իրավունքի ճանաչման, արտադատական և դատական կարգով սեփականության իրավունքի պաշտպանություն
- Գումարի բռնագանձման վերաբերյալ բանակցությունների վարում, համաձայնությունների կազմում, անհրաժեշտության դեպքում` դատական բռնագանձման պահանջով հայցադիմումի կազմում և ներկայացում և դատական ներկայացուցչություն
- Քաղաքաշինական, բնապահպանական ոլորտի, կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի դեպքում դատական և արտադատական ներկայացուցչություն
- Գույքային իրավունքների, գույքի օգտագործան և տիրապետման իրավունքների դատական ներկայացուցչություն
- Սերվիտուտի, գրավի իրավունքին վերաբերող խնդիրների դատական և արտադատական լուծում
- Բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության հարցերի կազմակերպում
- Ապահովագրության պայմանագրերի ուսումնասիրություն, իրավաբանական եզրակացությունների տրամադրում, Ապահովագրող ընկերությունների հետ բանակցությունների վարում, Ապահովագրական հատուցում ստանալու հարցերում խորհրդատվության տրամադրում, Ապահովագրական հատուցում բռնագանձելու գործերով դատական ներկայացուցչություն, բանակցությունների վարում
- Ամուսնալուծության, երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման, ամուսինների գույքի առանձնացման, ալիմենտի բռնագանձման հարցերով ներկայացուցչություն դատարաններում
- Հեղինակային, լիցենզային և ստեղծագործության ստեղծման պայմանագրերի կազմում, Հեղինակային և հարակից իրավունքների խնդիրներով ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատարաններում
- Աշխատանքային պայմանագրերի կազմում, աշխատանքային վեճերի լուծման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, առավել արդյունավետ եղանակների վերաբերյալ, Աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրության խախտման հետևանքով գործատուի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն, Չվճարված աշխատավարձի բռնագանձման վեճերով դատական ներկայացուցչություն
- Քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման հետ կապված խնդիրների լուծում
- Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հարցերով, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հարցերով դատական ներկայացուցչություն
- Մատակարարման, բեռնափոխադրման պայմանագրերի կազմում, մատակարարման, բեռնափոխադրման պայմանագրերի կատարման ընթացքում պատճառված վնասի, այդ թվում՝ ապրանքներին հասցված վնասների հատուցում
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացում: